Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Խոսք է գնում գազի գինն ավելի կանխատեսելի դարձնելու մասին. գազի բազային գինը թերևս կբարձրանա. Վահե Դավթյան

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ վերջերս Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջկառավարական նիստին ձեռք է բերվել համաձայնություն, որ մինչև հուլիսի 1-ը կներկայացվի համաձայնագրի նախագիծ, որում կներկայացվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները։ «Կարծում եմ՝ սա որոշակի հստակություն ու կայունություն կմտցնի գազի գինը սահմանելու համար, այն համաձայնագիրն առնվազն 5 տարվա կլինի։ Սա կենթադրի, որ մենք բավականին կանխատեսելի կիմանանք, թե ինչ է լինելու գազի գնի մեծությունը սահմանին, բայց որը չի բացառում, որ եթե քաղաքական պայմանավորվածություն լինի 2 պետությունների ղեկավարների միջև, գինը սահմանվի ավելի ցածր, քան այդ համաձայնագրով է»,- եզրափակեց Գարեգին Բաղրամյանը։

Թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանին։

Պարոն Դավթյան, ի՞նչ համաձայնագրի մասին է խոսքը, որը պետք է հստակություն և կայունություն մտցնի գազի գինը սահմանելու հարցում։

-Իրականում նմանատիպ պայմանագիր արդեն գործել է։ Վերջին հինգ տարվա համար նախատեսված էր բազային սխեմա, որի հիմքում դրված էր 150 ԱՄՆ դոլարը 1000 խմ գազի դիմաց։ Սա պետք է չշփոթել գործող սակագնի հետ։ Խոսքը գնում է բազային սակագնի մասին, որի հիման վրա պետք է իրականացվի ընդհանուր սակագնային քաղաքականությունը՝ ելնելով ֆինանսատնտեսական տարբեր տատանումներից և այլ փոփոխություններից, որոնք արձանագրվում են գազի շուկայում։ Վերջին 5 տարվա ընթացքում որպես բազային գին գործում էր 150 դոլարը։ Այսօրվա դրությամբ քննարկումներ, բանակցություններ են գնում նոր բազային գին և մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ։ Գլխավոր հարցը թերևս այն է՝ արդյոք այդ 150 դոլարը կպահպանվի՞, թե՞, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ կկատարվեն։

Այդ փոփոխությունները, Ձեր կարծիքով, դեպի նվազո՞ւմ կգնան, թե՞ հակառակը՝ կբարձրանա բազային գինը։

-Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ այդ փոփոխությունը կգնա դեպի բարձրացում, քանի որ այստեղ մենք պետք է հաշվի առնենք այն փոփոխությունները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան գազի շուկայում։ Մասնավորապես գիտենք, որ 2018 թվականի ընթացքում Ռուսաստանից արտահանվող գազի միջին գինն աճել է մոտ 25 տոկոսով և հասել է մոտ 220 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց ։ Կարծում եմ, որ այս մակրոտնտեսական ցուցանիշն այնուամենայնիվ կդրվի այդ բազային գնի ցուցանիշի վերանայման հիմքում։

Իսկ այդ բարձրացումն ի՞նչ սահմաններում կլինի։

-Բազային գինը, ես կարծում եմ, կտատանվի 160-165 դոլարի սահմաններում, որը նորմալ է՝ հաշվի առնելով Ռուսաստանից արտահանվող գազի միջին գինը։ Բայց պետք է հաշվի առնել նաև հարցի քաղաքական բաղադրիչը, քանի որ կարող է կայացվել քաղաքական որոշում առ այն, որ գազի գինը բարձրացվի, կամ իջեցվի և կիրառվի այն գինը, որը վերջին տարիներին կիրառվում էր և որը Մոսկվան արդարացիորեն համարում էր շուկայականից ցածր։ Ակնհայտորեն հարցը գտնվում է քաղաքական տիրույթում, և պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հայկական և ռուսական իշխանությունների միջև։

Համաձայնագիրը, փաստորեն, վերաբերելու է բացառապես գազի բազային գնի՞ն։

-Այո։ Փորձ է արվելու գազի գինն ավելի կանխատեսելի դարձնել։ Եթե այսօրվա դրությամբ ունենք հետևյալ մեխանիզմը, երբ 1 տարվա համար սահմանվում է գազի գին, ապա նոր համաձայնագրի շրջանակներում ենթադրվում է, որ գազի գնի տատանումները պետք է կողմերին, տվյալ դեպքում Հայաստանին ներկայացվի անպայման ավելի վաղ այստեղ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից որոշակի աշխատանքներ իրականացնելու համար։ Խոսք է գնում գազի գինն ավելի կանխատեսելի դարձնելու մասին։ Այստեղ է կայանում մեխանիզմի էությունը։ Սա այն մեխանիզմն էր, որը բացակայում էր վերջին տարիների ընթացքում, որի պատճառով գազի գնի ցանկացած տատանում շատ ցավոտ էր անդրադառնում մեր տնտեսության վրա, որոշակի սոցիալական խնդիրներ էին առաջանում։ Այսօր ճանապարհներ են փնտրվում ավելի կանխատեսելի դարձնելու այդ հարցը։ Բացի դրանից՝ մենք պետք է սկսենք կամաց-կամաց ադապտացվել այն նոր իրողություններին, որոնք ձևավորվում են Եվրասիական տնտեսական միության գազի շուկայում, որովհետև գիտենք, որ 2025 թվականին նախատեսվում է բնական գազի ընդհանուր շուկայի ձևավորում, որտեղ արմատապես փոխվելու է գազի առքուվաճառքի իրականացման ձևաչափը և մոդելը։ Այստեղ հիմնականում խոսք է գնալու բորսային առևտրի մասին, որի դեպքում գազի գինը կարող է տատանվել և փոփոխությունների ենթարկվել օրերի ընթացքում, և այլևս չի գործելու 1 տարվա համար նախատեսված գինը։ Գազ ներկրող կողմերը, ընկերությունները պետք է նախապես ձեռք բերեն գազի այն ծավալները, որը իրենց համար տվյալ ժամանակահատվածի համար անհրաժեշտ է։ Բայց, այնուամենայնիվ, առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է մշակել կանխատեսելիության մեխանիզմ, որն արվում է։ Բայց այդ 5 տարվա ընթացքում Հայաստանի գազատրանսպորտային համակարգը և, առհասարակ, էներգետիկ անվտանգության համակարգը պետք է ադապտացվի այն նոր իրողություններին, որոնք ձևավորվելու են 2025 թվականին, և որի տակ մենք նույնպես ստորագրել ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում