Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ երեկ կայացել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) 25-րդ նախագահի ընտրությունը։ Ինչպես և ակնկալվում էր, ԹԱՄԺ նախագահ է ընտրվել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող Ջեմիլ Չիչեքը։
Վերջինս ԹԱՄԺ նախագահ է ընտրվել 3-րդ փուլի արդյունքներով՝ ստանալով 322 քվե։
Հիշեցնենք, որ առաջին երկու փուլերում հաղթելու համար Չիչեքից պահանջվում էր ստանալ 550 հոգանոց ԹԱՄԺ-ի առնվազն 2/3-ի (367 քվե) աջակցությունը, ինչի բացակայության դեպքում երրորդ փուլում պահանջվում էր սովորական մեծամասնություն՝ 276 քվե (50%+1):
Ի դեպ, ԹԱՄԺ-ն հիմնադրվել է 1920 թվականի ապրիլի 23-ին։