Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը շարունակում է ակումբ ընտրել` կարիերան շարունակելու համար:
Eurosport-ը հայտնում է, որ ֆուտբոլիստը կհամալրի «Մանչեսթեր Սիթի»-ի կամ «Մոնակո»-ի շարքերը: Տեղեկությունների համաձայն` թիմերն արդեն բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հետ և որոշակի հաջողությունների հասել: Սակայն Վալդեսը դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Հիշեցնենք` ավելի վաղ իսպանացի դարպասապահը հայտարարել է, որ չի շարունակի կարիերան Լա Լիգայում:







































