AKQA Ամերիկյան թվային գործակալությունը ներկայացրել է արհեստական ինտելեկտի ստեղծած նոր՝ speedgate սպորտաձևը։ Դրա համար նեյրոնային ցանցը վերլուծել է 400 սպորտաձևի 7.3 հազար կանոններ: Արդյունքում համակարգիչը ստեղծել է մոտ 1000 նոր կանոններ, և կազմել տասնյակ նոր խաղեր։ AKQA թիմը ընտրել է առավել անվտանգ ու գրավիչ խաղերը, իսկ լավագույն թիմային խաղ են համարել «սփիդգեյթը»։ Ի դեպ, խաղի կարգախոսը նույնպես նեյրոցանցի «մտահղացումն» է՝ Face the ball to be the ball to be above the ball «Դեմքով դեպի գնդակը, որ գնդակ լինես, որ գնդակի վերևը լինես»):
Առաջարկվում է խաղալ երեք միանման շրջանակներով 55×18 մետրանոց դաշտում։ Յուրաքանչյուրի կենտրոնում 2 ձողով սահմանափակված դարպաս կա:
Խաղում են ռեգբիի գնդակով, որը կարելի է փոխանցել մեկ կամ երկու ձեռքով կամ ոտքով: Հանդիպումը տևում է յոթական րոպեանոց երեք խաղակեսով, խաղում են 6-հոգանոց երկու թիմ՝ երեք հարձակվող և երեք պաշտպան։ Միավորները վաստակում են հակառակորդների դարպասում գոլեր գրանցելով կամ փոխանցում կատարելով կենտրոնական դարպասի միջով, որով պետք է անցնեն բոլոր հարձակումները (բայց խաղացողները չպետք է անցնեն դրա միջով):
Խաղացողը գնդակով չպետք է վազի, բայց նաև չպետք է փոխանցի երեք վայրկյանի ընթացքում:
Նախատեսվում առաջին մրցաշարն անցկացնել 2019 թվականի ամռանը՝ Oregon-ում։









































