Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է իր թիմի պաշտպանության գծի ֆուտբոլիստներից: Մասնագետի կարծիքով` այդ գործում մեծ դեր ունի պաշտպան Սերխիո Ռամոսը:
«Վերջին ժամանակաշրջանում «Ռեալ»-ը գերազանց խաղ է ցուցադրում պաշտպանության գծում: Այժմ մենք տեսնում ենք իսկական Սերխիո Ռամոսին: Դա այն խաղացող չէ, որ տեսնում էինք նոյեմբերին կամ դեկտեմբերին:
Հարձակման և պաշտպանության գծերի հավասարակշռությունն ամենակարևորն է ֆուտբոլում: Մենք ոչ միայն փոփոխություններ ենք կատարել խաղի համակարգում և ուղղել սխալները, այլ նաև վերականգնել ենք գնդակի սովորական վերահսկումը»,- Canal Plus-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:









































