ԱՄՆ-ում SPARK Movement կազմակերպության ֆեմինիստները քննադատել են Google ընկերությանը «կանացի» դուդլերի անբավարար քանակի համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Google-ը հաճախ է փոխում իր գլխավոր էջի տարբերանշանը որևէ նշանակալից իրադարձության առիթով: Դուդլի հերոսն են հաճախ դառնում գիտնականներ, քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ և այլ հայտնի անձինք:
SPARK Movement-ի աշխատակիցներն ուսումնասիրել են 2010-2013 թթ. Google-ի թեմատիկ տարբերանշանները: Պարզվել է, որ հայտնի մարդկանց նվիրված 445 դուդլերի 82.5 տոկոսը տղամարդկանց դիմապատկերներ են, իսկ 175 տոկոսը՝ կանանց:
Խոսքը միայն իրական պատմական ֆիգուրների պատկերներով տարբերանշանների մասին է. մտացածին կերպարներն ուշադրության չեն առնվել:
Google-ում խոստովանել են խնդրի առկայությունն ու նշել, որ ընկերությունն արդեն աշխատանք է տանում դուդլերում «գենդերային հաշվեկշռի» բարելավման ուղղությամբ:







































