Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ժամանակ կառուցողականության և մյուս պետությունների շահերը հաշվի առնելու բացակայությունը կհանգեցնի իրավիճակի հետագա դեգրադացմանը և կբարդացնի իրավիճակը Եվրոպայում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ՀԱՊԿ-ում առանձնահատուկ տագնապաով են ընդունում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը: Ակնհայտ է՝ ապակայունացում և հասարակական քաոս»,- ասել է նա:
Բորդյուժան նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտող կողմերը զենքերը չեն հանձնել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է արել «հաղթահարել առերեսումը, դադարեցնել հակասահմանադրական գործողությունները, կանգնել երկխոսության ուղու վրա, գործն ուղղել կայունացման և անվտանգության ապահովմանը»:






































