Իսպանական Marca պարբերականը հարցում է կատարել «արքայական ակումբ»-ի` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի մրցակցի վերաբերյալ երկրպագուների ցանկությունը պարզելու նպատակով:
«Ռեալ»-դեռ չի անցկացրել Գելզենկիրխենի «Շալկե»-ի դեմ պատասխան հանդիպումը, սակայն առաջին խաղում գրանցված արդյունքի շնորհիվ մադրիդցիները գրեթե ապահովել են իրենց տեղը քառորդ եզրափակիչում։
Հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ «արքայական ակումբ»-ի երկրպագուների մեծ մասը ցանկանում է, որ թիմը փլեյ-օֆֆի հաջորդ փուլում խաղա Մյունխենի «Բավարիա»-ի հետ։ Այդ տարբերակի օգտին է քվեարկել երկրպագուների 24 տոկոսը։ Երկրորդ տեղում է Դորտմունդի «Բորուսիա»-ն`21.2 %:
Նրանց հաջորդում են հունական «Օլիմպիակոս»-ը, կատալոնական «Բարսելոնա»-ն և Լոնդոնի «Չելսի»-ն:









































