Արծվիկ Մինասյանի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը հակաօրինական է և անտեսում է Սահմանադրության պահանջները:
Պատգամավորի խոսքով՝ կրճատվում են հաստիքները և դա կիրականացվի ժամանակի մեջ: Առաջին հերթին արդեն հաստիքի վրա չկան նշանակված քաղաքական և հայցողական պաշտոններ»:
Բաղդասարյանը նաև համաձայն չէ գերնախարարություն տերմինի հետ, ինչպես նաև կադրային քաղաքականության հետ կապված քննադատությունների հետ․ «Բոլոր այն պետություններում, որտեղ տեղի են ունենում հեղափոխություններ, կադրային խնդիրներ լինում են: Նախկին իշխանությունները այդ հարցը լուծել են ծանոթ-բարեկամով: Կադրային խնդիրը լուծելու համար պետք է երիտասարդ կադրեր ներգրավել: Այս իշխանությունը կադրային քաղաքականությունը բավականին ճիշտ է վարում: Ժամանակը կգա սերնդափոխություն կլինի»,-նշեց Նիկոլայ Բաղդասարյանը: