ԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել տուն: Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ենթակաների հետ առավոտյան հանդիպման ժամանակ Հոլդերը կորցրել էր գիտակցությունն ու հոսպիտալացվել:
Միջադեպից հետո նախազգուշական նկատառումներով նախարարը տեղափոխվել էր Վաշինգտոնի «Մեդ Սթար» բժշկական կենտրոն: ԱՄՆ 82-րդ դատախազը գիտակցության է եկել և սկսել շփվել բժիշկների հետ:
63-ամյա դատախազն ուշաթափվել էր սրտի զարկերի արագացման և շնչահեղձության պատճառով:







































