«Լիվերպուլ»-ը, հաշվի առնելով, որ թիմի ավագ Սթիվեն Ջերարդը տարեցտարի այլևս չի կարողանում շատ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել, սկսել է նրան փոխարինող գտնելու տարբերակներ փնտրել:
Caugtoffside-ի հաղորդած տեղեկությունների համաձայն` «կարմիրներ»-ի ղեկավարությունը դիտարկում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի թեկնածությունը:
«Լիվերպուլ»-ն այդ տրանսֆերն իրականացնելու համար պատրաստ է ամառային տրանսֆերային ժամանակ ծախսել 45 մլն եվրո: Ճիշտ է, իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության հնարավորությունը կդիտարկվի միայն այն ժամանակ, եթե Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը ձեռք բերի Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր:









































