Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Երևանի քաղաքապետարանի և ԿԳ նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Առանձնակի կարևորելով կրթության դերը պետության զարգացման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ բանիմաց, կիրթ ու հայրենասեր հասարակության կայացման ուղղությամբ. «Մենք մեծապես կարևորում ենք մատաղ սերնդի կրթման գործընթացը և համոզված ենք, որ կրթական համակարգում շարունակվող բարեփոխումների արդյունքում մեր աշակերտները կստանան միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ՝ այդպիսով նաև տեսանելի և լուրջ ձեռքբերումներ գրանցելով կրթության բնագավառում։ Մեր կառույցների միջև համագործակցությունն իսկապես սերտ է, ու ստորագրվելիք փոխըմբռնման հուշագիրը ևս մեկ փաստարկումն է առ այն, որ այն նաև ընդլայնման և էլ ավելի ամրապնդման հնարավորություններ ունի: Համոզված եղեք, պարոն նախարար, որ մեր լիազորությունների շրջանակում կարվի առավելագույնը, որպեսզի համաձայնագրի շրջանակում նախատեսված բոլոր կետերն արդյունավետ կյանքի կոչվեն ու ստանան գործնական ընթացք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։

Անդրադառնալով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի, ինչպես նաև 2015թ. Երևանում Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացմանը, Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նախարար Արմեն Աշոտյանի անմիջական դերակատարումը՝ միջազգային նման կարևոր միջոցառումը Երևանում անցկացնելու հնարավորությունը վաստակելու հարցում և ընդգծել է, որ այսկերպ միջազգային ասպարեզում ևս մեկ անգամ փաստվում է Հայաստանի մրցունակությունը: Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու գագաթաժողովի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին բարձր է գնահատել քաղաքապետարանի հետ նախարարության համագործակցությունը և ընդգծել, որ կրթության ոլորտում հաջողության հասնելու լավագույն գրավականներից մեկը ջանքերի համատեղումն է. «Երևանի քաղաքապետարանի կողմից այսօր իրականում լուրջ քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքի կրթօջախներում աշակերտների համար անհրաժեշտ պայմանների ու որակյալ կրթության ապահովման ուղղությամբ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, Ձեր պատրաստակամության ու մշտական աջակցության համար և վստահեցնում եմ, որ մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որպեսզի նախանշված բոլոր ուղղություններով ունենանք նշանակալի հաջողություններ: Անշուշտ Երևանում միջազգային նշանակության նման միջոցառումների անցկացումը պարտավորեցնող է, այս դեպքում նաև եվրոպական կրթական տարածքի հանգրվան դառնալու տեսանկյունից, և ես համոզված եմ, որ Ձեր կողմից կարվի առավելագույնը՝ այն հավուր պատշաճի անցկացնելու համար»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են 2015թ. ՀՀ-ում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման շրջանակում զարգացնել գործակցությունն ու ընդլայնել համագործակցության շրջանակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում