Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կրկնել է մադրիդյան ակումբի նախկին պաշտպան Ֆերնանդո Յերոյի ցուցանիշը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացրած հանդիպումների քանակով:
Մրցաշարի շրջանակներում անցկացրած «Շալկե»-ի դեմ հանդիպումը 68-րդն էր Ռամոսի ակտիվում:
Չեմպիոնների Լիգայում «Ռեալ»-ի կազմում ավելի շատ խաղերի են մասնակցել Իկեր Կասիլյասը, Ռաուլ Գոնսալեսը, Ռոբերտո Կարլոսը, Գուտին, Իվան Էլգերան և Միչել Սալգադոն: Այդ մասին է հայտնում է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:












































