Իրանի ռազմածովային ուժերը, նավագնացության վարչությունը, ոստիկանությունը, Կարմիր կիսահամիկի փրկարարները համատեղ զորավարժանքներ են անցկացրել Կասպից ծովում՝ ուղղված արտակարգ իրավիճակների կանխմանը: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է Իրանի Գիլան մարզի նավագնացության վարչության ղեկավար Ֆարհադ Մունթեսեր Քուհսարին:
Նրա խոսքերով՝ զորավարժությունները, որոնց մասնակցել են ավելի քան 100 մարդ և 10 նավ, անցկացվել են Էնզելի նավահանգստի տարածքում: Զորավարժանքներն անցկացվել են նավթի արտանետման դեմ պայքարի, արտակարգ իրավիճակների վերացման նպատակներով:
Փրկարարներն անցկացրել են որոնողական, փրկարարական գործողություններ, ցուցաբերել են բժշկական առաջին օգնություն:









































