Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Սակայն Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի տեղակալ Հուսեյն Չելիքը հերքել է երկրի վարչապետի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին տեղեկատվությունը:
Ըստ նրա՝ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:










































