Tuesday, 16 04 2024
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան

Կարապետյանների գործիքը նոր Հայաստանում

Հնարավո՞ր է, որ «Գազպրոմ-Արմենիան» հազարավոր ավելորդ հաստիքներով մարդկանց ընդունած լինի աշխատանքի, տարբեր քաղաքական նկատառումներով, երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընկերության հայտարարությանը, որ գազի գինը չթանկացնելու համար քննարկում է աշխատակիցներին կրճատելու տարբերակը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հանրությունը պետք է պատասխանի հարցին՝ պատրա՞ստ է վճարել այդ ավելորդ հաստիքների համար: Հարցադրումն իսկապես կարևոր է, որովհետև ակնառու է՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որը մինչև 2013 թվականը անվանվում էր «Հայռուսգազարդ», գործնականում եղել է Հայաստանի իշխող նախկին համակարգի առանցքային կառույցներից մեկը: Խոսքն այն մասին չէ, որ ընկերությունը գազամատակարարման ոլորտի մենատերն էր:

Ընկերությունը Հայաստանում գործող համակարգի տրամաբանության շրջանակում գործնականում եղել է վերարտադրության կարևոր ռեսուրսներից մեկը, ինչը, օրինակ, դրսևորվել է նրանով, որ Հայաստանի նախագահի իշխանական թեկնածուները իրենց նախընտրական խոստումներում շատ հանգիստ կերպով ներառել են այս կամ այն շրջանի գազաֆիկացումը: Հետո «Գազպրոմ-Արմենիան» կամ «Հայռուսգազարդը« հպարտացել է, որ Հայաստանում գազաֆիկացման ռեկորդային բարձր մակարդակ կա՝ 99 տոկոս: Բայց միաժամանակ դժգոհել են սպառման անկումից և շահութաբերությունից, սակայն գազաֆիկացման ներդրումները ներառել են գնի մեջ: Փաստացի, իշխանության թեկնածուն նախընտրական խոստում է տվել, որը փաստացի սպասարկել է հայաստանցի սպառողը: Այսինքն՝ բավական չէ, որ ընտրության արդյունքներն են կեղծվել, դեռ ստացվել է այնպես, որ այդ մեխանիզմի համար սպառողը նաև վճարել է գազի գնի մեջ, ըստ էության: Նույն տրամաբանությամբ, համակարգաստեղծ հսկա ընկերությունը կազմել է հաստիքացուցակը՝ այն դարձնելով Հայաստանի իշխանության վերարտադրության համար անհրաժեշտ վարչական ռեսուրս, ինչպես պետական և կրթական հիմնարկների աշխատակիցների պարագայում:

Ընդ որում, այդ հանգամանքը բավականին ուշագրավ դրսևորում ստացավ արդեն վերջին փուլում, երբ իշխող համակարգում ակնհայտորեն բևեռացված պայքար էր 2018-ին իշխանությունը ժառանգելու համար, և այդ պայքարում բևեռներից մեկն էլ ռուսաստանահայ օլիգարխիան էր, որը զգալիորեն ներկայացված էր թե՛ «Գազպրոմ-Արմենիա», թե՛ «Հայաստանի էլցանցեր», այսպես ասած, ցանցային ընկերություններում, որոնք տարածվածություն ունեն ամբողջ Հայաստանում և պարզապես անփոխարինելի կառույցներ են այդ իմաստով: Դրանք անկասկած լինելու էին վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա գլխավոր ֆինանսատնտեսական հենարան Սամվել Կարապետյանի առանցքային հենման կետը 2018-ի վարչապետության համար պայքարում: Ավելին, անգամ այդ պայքարը ժամանակավորապես տանուլ տալու պայմաններում նրանք անկասկած ակնկալում էին ժամանակի ընթացքում փոխել ուժերի բալանսը կուսակցությունում, ըստ այդմ բերելով նաև արդեն իշխանության մեջ բալանսի փոփոխության և դրա արդյունքում հեռացնելով Սերժ Սարգսյանին:

Հենց դրա վառ վկայություն է այն, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցմանը զուգահեռ, միանգամից կուսակցությանն անդամակցեց մոտ տասը հազար մարդ, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, հենց գազային ոլորտի և էլցանցերի աշխատակիցներ էին և նրանց ընտանիքի անդամներ: Ընդ որում, այդ հրապարակումները հիմնավորապես չհերքվեցին: Այդպիսով, ակնառու է, որ համակարգաստեղծ այդ ընկերությունը եղել է նախկին իշխող համակարգի քաղաքական գործիքներից մեկը, իհարկե ոչ միայն այդ նկատառումներով, սակայն մյուս ասպեկտներն իհարկե վերաբերում են արդեն Ռուսաստանի հետ հարաբերությանը: Ըստ այդմ, ներկայումս էլ կա հավանականություն, որ ընկերությունը ծառայում է նախկին համակարգի քաղաքական նպատակի, սակայն տվյալ պարագայում սոցիալական լարվածության ռիսկ պարունակող քայլերի մասին ակնարկելով, ըստ այդմ՝ Հայաստանի հանրության առաջ դարձյալ դնելով վճարելու խնդիր: Ընդ որում, այս առումով, իհարկե, հարցն ավելի լայն ասպեկտ ունի՝ նկատի ունենալով այն, որ հայ-ռուսական ավելի բարձր քաղաքական հարաբերության մակարդակում կարծես թե տարանջատվել է գազի, այսպես ասած, սահմանային հարցերի և ներքին տիրույթի քննարկումների պատասխանատվությունը, և տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունը ստանձնել է հենց «Գազպրոմ Արմենիա»-ի ներքին կառավարման անարդյունավետությունը Մոսկվայում փաստարկելու խնդիր՝ սահմանային գնագոյացման հարցերում ամուր դիրքերի գալու համար:

Եվ այդ իմաստով էլ, աշխատատեղերի կրճատման մասին հայտարարությունը կարող է դիտարկվել որոշակիորեն հարված թիկունքից «սահմանում» բանակցող կառավարությանը, կամ գոնե դրա մի փորձ: Այս դեպքում, սակայն, շատ կարևոր է դառնում մեկ այլ հանգամանք՝ ի՞նչ է պարզել գազի ներքին շուկայում առկա վիճակի մասին աշխատանքային խումբը, որ ստեղծվել էր վարչապետի որոշմամբ: Միաժամանակ, ինչ դեր է ունենալու այստեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի նախագահի թափուր պաշտոնի համար վարչապետ Փաշինյանն առաջադրել է Գարեգին Բաղրամյանին՝ էներգետիկայի նախկին նախարարին, որը մինչ այդ էլ աշխատել է ՀԾԿՀ-ում և որը, ինչպես հայտնի է, Հայաստանի ԱԱԾ պետի քենակալն է: Դա, իհարկե, ի միջի այլոց: Թեև շատ դժվար է վիճարկել այն, որ գազի խնդիրը արդեն տարիներ շարունակ Հայաստանում հասունացած է ազգային անվտանգության և ինքնիշխանության հարցի մակարդակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում