Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանին՝ ծննդյան օրվա առթիվ՝ նրան նվիրելով իր մարզաշապիկը:
Մարզաշապիկի վրա Յուրան գրել է իր բարեմաղթանքը. «Արագորեն ապաքինվիր: Լավագույն մաղթանքներով»:
Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստի մոտ բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի քաղցկեղ: Նրա ապաքինման համար ստեղծված բերագործական ֆոնդում արդեն հավաքվել է 1.461.000 ռուբլի (մոտ 41.000 դոլար):







































