Բոստոնյան մարաթոնի կազմակերպիչներն արգելել են միջոցառմանը ներկայանալ ցանկացած պայուսակով կամ ուսապարկով: Ինչպես հայտնում է Associated Press-ը, նոր կանոնների մասին հայտարարել է մարաթոնի կազմակերպիչը՝ Բոստոնի թեթև ատլետիկայի ասոցիացիան:
Համաձայն նոր կանոնների՝ վազքի մասնակիցները կարող են մարաթոնին բերել իրենց անձնական իրերը՝ պայմանով, որ դրա.վեն այն մասնակիցները, ովքեր կկրեն գրպաններով անթև բաճկոններ:
Անվտանգության կոշտ միջոցառումները ձեռնարկվում են այն բանից հետո, երբ 2013-ի ապրիլին մարաթոնի ավարտի ժամանակ մի քանի պայթուցիկ սարքեր գործարկվեցին: Ահաբեկչության զոհ դարձավ 3 մարդ, ավելի քան 260 մարդ վիրավորվեց:







































