«Բարսելոնա»-ն թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակ է կազմել այն դեպքի համար, եթե ներկայիս մարզիչ Խերարդո Մարտինոն հեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կամ հրաժարվի երկարաձգել մինչև 2015 թվականը ժամկետ ունեցող գործող պայմանագիրը:
Ցուցակը երկու մասի է բաժանված` մասնագետներ, ովքեր կշարունակեն դավանել Խոսեպ Գվարդիոլայի փիլիսոփայությունն ու ֆուտբոլային այլ տեսակետներ ունեցող մարզիչներ:
Առաջին խմբում ընդգրկված են Էրնեստո Վալվերդեն, Լուիս Էնրիկեն և Անդրե Վիլաշ-Բոաշը: Երկրորդում` Յուրգեն Կլոպն ու Դիեգո Սիմեոնեն:









































