Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թատրոնը պետք է նորոգել․ եթե ոտքս վիրավոր է, այն պետք է բուժել, ոչ թե կտրել

«Կարծում եմ, որ ցանկացած պետություն ունի մի քանի կարևոր սյուներ. ինչպես սեղանն ունի 4 ոտք, որի վրա կանգուն է, այդպես էլ, կարծում եմ, պետությունն է, որի 4 կարևորագույն սյուներից մեկը մշակույթն է, մեկը՝ գիտություն-կրթությունը, մյուսը՝ բանակը, և հաջորդը առողջապահությունն է. մնացած բոլորը կառուցվում են սրա շուրջը: Այս 4-ից որ մեկը կաղում է, ուրեմն պետությունը խեղճ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Դավիթ Հակոբյանը:

Մեր զրուցակիցը թյուր է համարում այն կարծիքը, որ մշակույթը կարող է ստեղծվել նաև առանց մշակույթի նախարարության. «Եթե Խորենացին ֆինանսավորում չունենար, ինչպե՞ս պետք է գրեր «Հայոց պատմությունը»: Բացառվում է, չի կարող լինել:

Կամ՝ եթե որոշակի կոնկրետ պատվեր չունենար Գրիգոր Նարեկացին, ինչպե՞ս պետք է ստեղծվեր նրա հրաշքը»:

Դավիթ Հակոբյանի խոսքով՝ հասարակության մեջ այնպիսի տպավորություն է, որ, օրինակ, թատրոնը ամբողջովին պետական է: Նա պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում պետական թատրոն չկա. «Սրանք պետական աջակցություն ստացող թատրոններ են: Մեր ֆինանսավորումը ընդամենը սուբսիդիա է, որը կազմում է մինիմալ աշխատավարձը՝ իր եկամտահարկով, և չնչին գումար գրասենյակային և այլ ծախսերի համար»:

Մեր զրուցակիցը հարց բարձրացրեց՝ մեզ պե՞տք է թատրոն, մեզ պե՞տք են նկարիչներ, կոմպոզիտորներ. «Այ, երբ պետությունը պատասխանի այս հարցին, նոր կհասկանանք: Կարծում եք Արտավազդ թագավորը ավելորդ փողեր շա՞տ ուներ, որ ամֆիթատրոն էր կառուցում, թե՞ Կիպրոսի ծովափի հանգստավայրերի տեղը չգիտեր»:

Դերասանը, անդրադառնալով մշակույթի նախարարությունը ԿԳ նախարարությանը միավորելու հարցին, նշեց, թե չի կարծում, որ մեկ նախարարը՝ ով էլ նա լինի, ի վիճակի կլինի այդ կառույցը օպտիմալ կերպով աշխատեցնել. «Մշակույթի նախարարություն ունեն այն երկրները, որոնք հենքով ազգային են. Ամերիկան չունի մշակույթի նախարարություն: Մշակույթի նախարարության գործառույթը այն դաշտի ստեղծումն է, որտեղ արվեստագետը կարող է անկաշկանդ գործել»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում