ԱՄՆ վարչակազմը դատական կարգով խնդրել է թույլ տալ ամերիկացիների հեռախոսազանգերի մասին Ազգային անվտանգության գործակալության հավաքած տվյալները պահպանել ավելի քան 5 տարի: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը:
Վարչակազմը դա բացատրում է նրանով, որ տվյալների երկարաժամկետ պահպանումն անհրաժեշտ է իրավապաշտպան կազմակերպությունների դատական հայցերին պատասխանելու համար: Բացի այդ, ԱԱԳ վերլուծաբաններին կարգելվի բազայում որոնել հին հեռախոսազանգերի մասին տվյալներ:
Քաղաքացիական ազատությունների ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցիչը՝ տվյալ հայցով ամենախոշոր հայցորդը, հայտարարել է, որ իշխանութունների գործողությունները ընդամենը շեղող մանևրներ են, և իրավապաշտպանները դեմ չեն հին հեռախոսազանգերի ոչնչացմանը:










































