ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երկուշաբթի՝ մարտի 3-ին, կրկին կուղևորվի Ուկրաինա, որտեղ նա կքննարկի ֆինանսական և քաղաքական օգնությունը՝ ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրությունում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Քեթրին Էշթոնը Կիև կվերադառնա հաջորդ երկուշաբթի»,- ասվում է եվրահանձնակատարների հետ Էշթոնի հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ: Հանդիպմանը քննարկվել է համակարգումը միջազգային գործընկերների հետ Ուկրաինային կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար:
Էշթոնը Կիևում էր երկուշաբթի և երեքշաբթի, հանդիպել է նոր առաջնորդների, Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչների, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:










































