Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անհեթեթություն է համարում հայկական որոշ լրատվամիջոցներից ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներն այն մասին, որ «Հոկտեմբերի 27-ը կազմակերպել և իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ»։
«Դրանք սադրանքներ են, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն, այն պարագայում, երբ սկսվել է հարաբերությունների առողջացման գործընթաց։ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պարզապես չի ստացվի փչացնել», – այսօր՝ ապրիլի 12–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանը։