Որպես մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյանն առանձնակի չի նկատել, որ պետության կողքին մշակույթի աջակցման առումով ինչ-որ կառույցներ հստակ կանգնած են: Փետրվարի 26-ին ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Պողոսյանը նաև անդրադարձավ մշակութային ծրագրերին՝ նշելով, որ մշակութային ծրագրերի պատասխանատվությունը դրված է տվյալ դահլիճի տնօրինության վրա, և եթե դրանք կրում են սպորտային բնույթ օպերային բեմի վրա կամ հարիր չեն համապատասխան դահլիճներին, կարող են դրանք մերժվել:
«Ընդհանուր առմամբ, պատկերը՝ մեր մշակույթին աջակցելու, տեր կանգնելու, հովանավորելու, սա է: Այսօր մշակույթը առայժմ դեռ գտնվում է միայն պետության պատասխանատվության և պետական բոլոր լծակների տակ, եթե չենք հասցնում, եկեք մեր կողքին կանգնեք, ընթացիկ միջոցառումների դեպքում առաջարկում եմ, որ ինձ հանձնեք կոնկրետ դեպքի վերաբերյալ հնչած կոնկրետ արտահայտություններ»,- ասաց նա՝ արձագանքելով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի մտահոգություններին: Նախարարը նաև հորդորեց ավելի փաթեթային համագործակցել՝ երբ խոսում են մշակութային քաղաքականության մասին, ապա նշեց, որ Տկզար համույթը կորցրինք, քանի որ չմոտեցանք որպես պետական քաղաքականություն, այլ ամենքն իրենց մոտեցումը բերեցին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































