Վիկտոր Յանկուկովիչը, որի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, դեռևս Ուկրաինայում է գտնվում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Նիկոլայ Գոլոմշին:
«Մենք տեղեկատվություն ունենք այն մասին, որ Յանուկովիչը դեռ Ուկրաինայում է»,- ասել է Գոլոմշը, սակայն չի նշել, թե որ քաղաքում է գտնվում նախկին նախագահը:









































