«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հնարավոր է՝ տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»,- գրում է Football Espana-ն:
«Բարսելոնա»-ի հետ Վալդեսի պայմանագիրը ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, իսկ ֆուտբոլիստը վաղուց հայտնել էր թիմը լքելու իր որոշման մասին և արդեն նախնական պայմաավորվածություն էր ձեռք բերել ֆրանսիական «Մոնակո»-ի հետ:
Այդուհանդերձ, «Մանչեսթեր Սիթի»-ն այնքան է հետաքրքված Վալդեսի ծառայություններով, որ պատրրաստ է «Մոնակո»-ին գումար առաջարկել, որպեսզի հրաժարվի Վալդեսի ծառայություններից:





































