ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ապրիլի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կալանավորված անձ Ս. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Դ.-ի բաճկոնի աստառի տակից հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված կասկածելի, բուսական զանգված՝ ընդհանուր 26.9 գրքաշով: ՀՀ
Ինչպես տեղեկացրեցին ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: