Միլանյան «Ինտեր»-ի մարզական տնօրեն Պյեռո Աուսիլիոն մոտ ժամանականերս կժամանի Լոնդոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրայի տրանսֆերի ձեռքբերման հարցով բանակցություններ վարելու: Այս մասին հաղորդում է TMW-ն:
Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո, իսկ պայմանագրի երկարաձգման մասին դեռևս խոսակցություններ չկան: «Ինտեր»-ը կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից և նախնական համաձայնություն ձեռք կբերի ֆրանսիացի պաշտպանի հետ, որպեսզի ամռանը նա «Ինտեր» տեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:
Հաղորդվում է նաև, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Օլիմպիակոս»-ի հետ հանդիպումից հետ Էվրային նկատել են Լոնդոնի օդանավակայանում:







































