Վրացական «Ասվալ-Դասավալի» շաբաթաթերթը պնդում է, որ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների քննության գործն ավարտվել է, և գլխավոր դատախազությունը պարզել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անմիջական մասնակցությունը հանցագործությանը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Շաբաթաթերթը պնդում է, որ տվյալ տեղեկատվությունը ստացել է գլխավոր դատախազության իր աղբյուրից:
Կա թաքնված աուդիոձայնագրություն, որտեղ լսվում է Սաակաշվիլիի ձայնը. «Այժմ հեռացրու այս աճյունը և արա այնպես, ինչպես պայմանավորվել էինք»՝ նշվում է հոդվածում:
Հաղորդվում նաև, որ Ժվանիան սպանվել է «Շավնաբադա» նախագահական նստավայրում, իսկ աճյունը դրվել է հեռուստացույցի արկղի մեջ և տեղափոխվել Թբիլիսիի բնակարան:
Դատախազությունը տեղեկատվությունը դեռևս չի մեկնաբանել:











































