Միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը (32-1-1) իր հաջորդ մենամարտը կանցկացնի ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` մարտի 21-ին:
10 ռաունդներից բաղկացած մենամարտում Վանեսի մրցակիցը կլինի Մարիո Լոզանոն (27-4): Կվիճարկվի WBO վարկածով չեմպիոնի տիտղոսը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մարտիրոսյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի Լուչանո Կուելյոյի դեմ:
Հիշեցնենք` բռնցքամարտիկն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա նոյեմբերին` մրցակցելով Դեմետրիուս Անդրադեի դեմ, ումից առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում` զիջելով միավորներով:






































