«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին ՉԼ 1/8 եզրափակիչում «Օլիմպիակոս»-ից կրած պարտությունից հետո դժգոհել է իր թիմակիցներից:
«Թիմակիցներս երբեմն զբաղեցնում են տեղը, որտեղ ցանկանում եմ խաղալ ես: Երբ դա տեղի է ունենում, ինձ համար դժվար է լինում տեղ զբաղեցնել այդտեղ:
Ստիպված եմ լինում անցումներ կատարել՝ կախված խաղընկերներիս դիրքից: Ցավոք, նրանք հաճախ խաղում են իմ տարածություններում»,- հայտարարել է Վան Պերսին:











































