Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Ֆրանսիան և Իտալիան իրար կապող ճանապարհի դեմ բողոքողները ծեծել են 188 ոստիկանի

Իտալիայի հյուսիսում գտնվող Սուզայի հովտում գերարագընթաց երկաթգիծ կառուցելու դեմ բողոքող ցուցարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով տուժել է ավելի քան 200 մարդ, որոնց մեծամասնությունը ոստիկանության ներկայացուցիչներ են:

Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության հայտնած տեղեկություններին, վնասվածքներ է ստացել իրավապահ մարմինների ավելի քան 188 ներկայացուցիչ և միտինգի տասնյակ մասնակիցներ:
Ձերբակալվել է առնվազն 5 մարդ:

Գործակալության տվյալներով՝ բախումները տեղի են ունեցել ամբողջ կիրակի օրվա ընթացքում: Ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ, իսկ ցուցարարները՝ քարեր և «մոլոտովի կոկտեյլներ»: Բացի այդ, ցուցարարների մի խումբ փորձել է գրոհով վերցնել մի տարածք, որտեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում թունելի կառուցման համար:

Նշվում է, որ հարձակվողների երեսները փակ են եղել:
Ոստիկանությունն ամբողջ պատասխանատվությունը դրել է Իտալիայի և եվրոպական մյուս երկրների ձախ ծայրահեղականների վրա:

Միտինգի կազմակերպիչներն իրենց հերթին նշել են, որ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին հովտում, որպեսզի խաղաղ ցույց իրականացնեին, սակայն մի առանձին խումբ անջատվել է և սկսել հարձակումը փակ տարածքի վրա, որտեղ իրականցվում է շինարարությունը: Այդ տարածքը պահպանում էին մի քանի հարյուր ոստիկաններ:

Սուզայի հովտում բողոքի ակցիաները սկսվել են հունիսի վերջին: Մասնավորապես՝ հունիսի 27-ին բախումների հետևանքով տուժել է 25 ոստիկան և 4 ցուցարար: Միլանն ու Փարիզը կապող գերարագ երկաթուղու կառուցման համաձայնությունը Ֆրանսիայի և Իտալիայի միջև կայացվել է դեռևս 2001 թ.: 58 կմ երկարություն ունեցող թունելի շինարարությունը (12 կմ անցնում է Իտալիայի տարածքով) պետք է սկսվի 2013 թ. և շահագործման հանձնվի 2023 թ.:

Սուզայի հովտում գտնվող մի քանի բնակելի թաղամասերի բնակիչները բողոքում են շինարարության դեմ՝ պատճառաբանելով, որ այն կվնասի շրջակա միջավայրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում