Այսօր՝ ապրիլի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Տոների և հիշատակների օրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Առաջարկվում է նշել ՀՀ քաղաքացու օր ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի կարծիքով՝ պետք է վերցնել որոշակի օր, որոշակի իրադարձություն, որ տեղի է ունեցել այս ընթացքում. «Տպավորություն է ստեղծվում, որ մենք խուսափում ենք կոնկրետ օր վերցնելուց: Անցյալ տարվա ապրիլի 23-ը իրոք համահայկական տոնախմբություն էր»:
Նա նաև հետաքրքրվեց՝ չե՞ք կարծում, որ ապագայում սա կարելի է նաև ոչ աշխատանքային օր դարձնել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































