Այսօր՝ ապրիլի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:
«Նորմատիվ իրավական ակտերի 34-րդ հոդվածի 5-րդ կետը արգելք է սահմանում՝ ասվում է, որ փոփոխություն սահմանող ակտում այլևս փոփոխություն չպետք է կատարվի, եթե դա ուժի մեջ է մտել. մենք էլ էինք բախվել այս արգելքին, և ուզում եմ հասկանալ՝ այս արգելքը ինչպե՞ս եք հաղթահարել»,- արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Պատգամավորն առաջարկեց իրենց օրենսդրական լուծումը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































