ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ երկրի ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը պաշտոնաթող է եղել։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար է դարձել մաքսայինի և սահմանների պաշտպանության լիազոր Քևին Մաքալինանը։
Նա նաև Նիլսոնին շնորհակալություն է հայտնել՝ ներքին անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար։









































