Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Մարո Գուլոյանի խալաթը, որի գոտիով իբր կախվել է, չի հայտնաբերվում

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում շարունակում ենք հետևողականություն ցուցաբերել նախապես մեր կողմից մի շարք հրապարակումներում բարձրաձայնված 20-ամյա Մարո Գուլոյանի դեպքի կապակցությամբ:

«Մեկ ա ես վստահ եմ, որ իմ աղջկան ամուսինն ա սպանել, ու սարքում ա, ամեն ինչ դասավորում ա, որ իբր Մարոս ինքնասպան ա եղել, խալաթի գոտիով կախվել ա: Տենց բան չկա, Մարոս ոչ խալաթ ուներ, ոչ էլ 4 ամսական հղի լինելով ինքնասպանության կգնար»,-մեզ հետ զրույցում ասաց Մարո Գուլոյանի հայրը` Ռոման Թովմասյանը: 2012 թվականին Մարո Գուլոյանին իբր ինքնասպան եղած գտել են նրա ամուսնու` Գեւորգ Գուլոյանի հարազատները: Մինչդեռ Մարոյի ծնողները կասկածում են, որ իրենց աղջկան հենց ամուսինն է սպանել, քանի որ մահացած գտնելուց մոտ մեկ ժամ առաջ Մարոն ծնողների հետ պայմանավորվել էր, որ 1 տարեկան դստեր հետ պետք է վերջնական լքեր ամուսնուն ու տեղափոխվեր ծնողների հետ ապրելու: Մարոյի հայրը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նախկին փեսան պարբերաբար բռնություն է գործադրել Մարոյի նկատմամբ. «Մի անգամ էլ մազերից նենց ա քարշ տվել, խփել, որ ուշքը գնացել ա Մարոյի: Անընդհատ բաժանվելու մասին էր խոսում աղջիկս: Էդ Գեւորգն էլ ասում էր` էրեխուն թող, դու գնա: Էդ օրն էլ երեւի էրեխու տանելու կռիվ ա եղել: Դա կազինոներից տուն չէր գալիս, սաղից փող էր վերցնում, տանում խաղում: Մեր բարեկամներից` էլ հաշմանդամ, էլ ուսանող, սաղից փող էր վերցրել ու չէր վերադարձրել:

Կազինոների համար Մարոյին էր ստիպում փող ճարեր, որ չէր ճարում, ծեծում էր աղջկաս: Էդ Գեւորգը «վոոբշե բրաչնիյ աֆերիստ ա եղել, էդքան բան: Նրանք միշտ էլ էրեխու համար կռվում էին. Մարոն ասում էր` էրեխուն հետս տանելու եմ, նա էլ սպառնում էր` եթե տանես, ես էլ ձերոնց էրեխեքից մեկին կտանեմ: Սպառնում էր, թե տղաներիս կսպանի, եթե Մարոն բաժանվելուց թոռանս էլ հետը մեր տուն բերեր»:
2012 թվականին հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում Մարո Գուլոյանը, ոստիկանության ներկայացմամբ` խալաթի գոտիով ամուսնու բնակարանում կախվել է. Մարոյի ծնողները պնդում են` «Դա ինքնասպանություն չէ, սպանություն է, ոստիկանությունը արհեստականորեն ինքասպանություն է սարքում»:

21-ամյա հղի կնոջ կասկածելի ինքնասպանության քրեական գործը վարույթ ընդունելը 2 անգամ մերժվել է: Առաջին անգամ Կոտայքի մարզի քննչական բաժնում կատարվեց նախաքննությունը, որը որոշել է գործի վարույթը մերժել, ապա տոժողի իրավահաջորդի դիմումով, Գլխավոր դատախազի որոշմամբ Մարոյի գործի քննությունը վերաբացվել էր, ու գործի քննությունը հանձնարարվել էր Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնին, որը անցյալ տարի նույնպես որոշեց գործի վարույթը կարճել: Այս որոշման դեմ տուժողի իրավահաջորդը բողոք է ներեկայացրել. երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստն էր, որը սկսվեց առանց քննիչի ներկայության եւ 20 րոպե ուշացումով:
Տուժողի իրավահաջորդ Ռոման Թովմասյանի փաստաբանը` Լուսինե Մինասյանը դատարանին ներկայացրեց որոշ հիմնավորումներ, որով կասկածի տակ է առնում նախաքննական մարմնի գործողությունները:

Փաստաբանի ներկայացմամբ` նախաքննական մարմնին ցուցմունքներ տվողների ասածները խիստ հակասական են եւ դեպքի հետ կապված ժամային տվյալները չեն համընկնում, ընդ որում, այդ մարդիկ չեն կարողանում բացատրել թե ինչո՞ւ են այդքան հակասական ցուցմունքներ տվել: Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ նույն անձանց 1-ին եւ 2-րդ ցուցմունքներն իրարից էականորեն տարբերվում են:
Բացի այս, նախաքննական մարմինը պարզել է, որ Մարո Գուլոյանը կախվել է իր խալաթի գոտիով, մինչդեռ խալաթը չեն հայտնաբերում. Մարոյի ամուսնու ծնողները ցուցմունքում նշել են, որ խալաթը նրա հետ թաղել են, սակայն արտաշիրիմում անելուց հետո այն չեն հայտնաբերել: Իսկ հետո այդ նույն մարդիկ ասել են, որ խալաթը հանգուցյալի բարձի մեջ են դրել ու թաղել: «Բայց բարձն այնքան փոքր է, որ սրբիչե խալաթն ու այլ հագուստներն այդտեղ չէին տեղավորվի: Իսկ խալաթը գտնելը շատ կարեւոր էր, որպեսզի համադրվեր «ինքնասպանության գործիք» գոտու հետ, արդյոք նման բան գոյություն ունի»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մինասյանը:

Մեզ հետ զրույցում Մարոյի հայրն էլ պնդեց, որ Մարոն երբեք խալաթ չէր հագնում, նրա մայրն էլ աղջկա պահարանում խալաթ երբեք չի էլ տեսել: Իսկ Մարոյի ամուսնու հարազատները նախաքննական մարմնին ասել են, որ այդ խալաթը նվիրել են ամուսնության կապակցությամբ:

Դատարանում փաստաբանը նախաքննական մարմնի այլ գործողություններն էլ կասկածի տակ առավ. վկաները վստահեցրել են, որ Մարոյի պարանոցին կարմրավուն հետք են նկատել եւ հասկացել են, որ կախվել է, բայց դիակի լուսանկարներում կարմրավուն հետք չկա:

Փաստաբանի ներկայացմամբ`ըստ համապատասխան գրականության, կախված մարդու մոտ այլ վնասվածքներ են լինում, ինչը Մարոյի մոտ չի եղել:

Լուսինե Մինասյանի ներկայացմամբ, Մարոյի ամուսնուն` Գեւորգ Գուլոյանին ժամը 17.00-ի սահմաներում իր հորեղբայրն ուղարկել է մոտակա հողատարածքից շինարարության համար անհրաժեշտ երկաթյա ձող բերելու: Գեւորգը մեքենայով գնացել է շատ կարճ ճանապարհը, վերադրձել 10 րոպե անց ու լսել քրոջ բղավոցն ու օգնության կանչը: Ինչպես նկատեց փաստաբանը, համադրելով ժամը 17:00 եւ 10 րոպե հողատարածք գնալն ու հետ վերադառնալը, ապա չէր կարող դեպքը տեղի ունենալ ժամը 19:00-ի սահմաններում, բղավոցից 2 ժամ հետո, ինչպես վկաները ցուցմունքներում են նշել: Այսինքն, եթե ժամը 17:00-ի սահմաններում Գեւորգի հարազատներից մեկը, որի հետ նույն տանն են ապրում, բղավել է եւ օգնություն կանչել, ապա տարօրինակ է, որ հետո նշել են, թե Մարոյին արդեն կախված վիճակում հայտնաբերել են ժամը 19:00-ի սահմաններում:

Փաստաբանը դատարանում ներկայացրեց, որ դեպքի առնչությամբ ժամային հակասություններ կան նաեւ Գեւորգ Գուլոյանի հոր ցուցմունքում եւ 2-րդ նախաքննության ժամանակ սա եւս չի պարզվել:
Գուլոյանի հարազատներից Արմինեն ցուցմունքում նշել է, որ Գեւորգի քույրը` Լիանան, Մարո Գուլոյանին կախված տեսնելուց բղավել եւ օգնություն է կանչել, իսկ մյուս հարազատներից Արմինեն ցուցմունքում նշել է, թե Լիանան օգնություն չի կանչել, այլ բարձրացել է տան 2-րդ հարկ եւ տանեցիներին ասել` թե նման դեպք է տեղի ունեցել: «Լիանան եւ Արմինեն խեղում են փաստերը, ասում են, իբր լավ չեն հիշում, բայց նշեմ, որ դեպքից անմիջապես հետո մարդիկ ավելի լավ են հիշում իրադարձությունը, քան բավականին ժամանակ անց: Այնպես, որ այս ցուցմունքներում էլ հակասություններ կան, որը եւս պետք է պարզվի»,-ասաց փաստաբանը:

«Ամբողջ «ազգուտակով» պահում են իրենց տղուն ու կոծկում ճշմարտությունը, դե իրենց տղուն հո չեն ուզի նստացնել»,-իր կարծիքը հայտնեց Մարոյի հայրը` Ռոման Թովմասյանը:

Փաստաբանը բժիշկների գործողություններն էլ է կասկածի տակ առել. գործում նշված է, որ Մարո Գուլոյանին հիվանդանոց են ընդունել ժամը 19:20-ին: Ըստ փաստաբանի, բժիշկներն իրենց ցուցմունքներում նշել են, որ շատ կարճ ժամանակում պարզել են` Մարոն դիակ է, օգնություն ցուցաբերելու հնարավորություն չկար. «Սակայն դրանից 2 ժամ հետո են ահազանգել ոստիկանություն, անհասկանալի է, թե 2 ժամ ի՞նչ օգնություն էին ցուցաբերում դիակին»:

Այս գործով, մեղմ ասած, մի տարօրինակ հանգամանք էլ կա, փորձաքննական մարմինն էլ գործին լուսանկարները չի կցել, պատճառաբանելով, թե դրանք վնասվել են, մինչդեռ, նա պետք է իր այդ պատճառաբանությունը հիմնավորելու համար, վնասված լուսանկարները կցեր գործին: Բայց, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց փաստաբանը, փորձաքննական մարմինը վստահեցրել է, թե լուսային ժապավենը գցել է: Փաստաբանի խոսքերով` «Ֆոտոլրագրողի կողմից ժամանակին ֆիքսված վնասվածքները, նախաքննական մարմինը ասում է, որ չեն տեսել, նման վնասվածքներ չկան: Բոլոր միջոցներով փակուղի են ստեղծում»:

Ընդ որում, անհասկանալի է, թե ինչո՞ւ նման լուրջ կառույցը, այն էլ 21-րդ դարում, աշխատում է, ոչ թե թվային ֆոտոխցիկով, այլ` լուսային, ու մի բան էլ հանգիստ պատճառաբանում, թե ժապավենը վնասվել է, դեն է նետել, այսինքն` գործով ապացույցը դեն է նետել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 10-ին, ժամը`11:00-ին:

Մարո Գուլոյանի մահվան պատճառները բացահայտելու և արդարությունը վերականգնելու համար հետեողական է նաև «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ Արձագանքման Խումբը, որի անդամները ներկա էին դատական նիստին, եւ, ինչպես վստահեցնում են, մինչեւ վերջ հետեւելու են իրավապահ մարմինների գործողություններին:

Նելլի Բաբայան
Հետաքննող լրագրող
Արագ Արձագանքման Խումբ
Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝http://rru.swv.am/:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում