Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մյուս երկրներին նախազգուշացրել է զերծ մնալ Կանադայում ընտրություններին միջամտելուց։ Այս մասին հաղորդում է Global News-ը։
Նշվում է, որը խոսքը խորհրդարանական ընտրությունների մասին է, որոնք կկայանան 2019-ի աշնանը։ Թրյուդոն ընդգծել է, որ Օտավան ուշադրություն է դարձրել «արտասահմանյան խաղացողների» դերի աճին և ժողովրդավարական գործընթացներին միջամտությանը։
«Մենք պարզ տեսնում ենք, որ երկրները՝ ինչպիսին Ռուսաստանն է, կանգնած են շատ քարոզների, սոցիալական մեդիայի հետևում»,-ասել է Թրյուդոն։









































