Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս ոչ-ոքի 2:2 խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ:
Առաջին կեսում Կոբյալկոյի խփած գոլի շնորհիվ «Արարատ-Արմենիան» առաջ անցավ հաշվի մեջ, սակայն երկրորդ կեսում «Ալաշկերտին» հաջողվեց 2 գնդակ խփել:
79-րդ րոպեին Խոզինը գրավելով «Ալաշկերտի» դարպասը «Արարատ-Արմենիային» փրկեց պարտությունից:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին:







































