Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգին նամակ է գրել, որում խոստովանել է, որ ինքը երգչուհու մեծ երկրպագուն է և անձնական հանդիպում է խնդրել երգչուհուց Դուբլինում րա համերգից առաջ՝ գրում է thebabel.net-ը։
«Թանկագին Քայլի: Պարզապես ցանկացա կարճ գրություն գրել ձեզ Դուբլինում ձեր համերգից առաջ: Ես իսկապես անհամբերությամբ սպասումեմ դրան: Ես ձեր մեծ երկրպագուն եմ: Ես հասկանում եմ, որ դուք հանգրվանել եք «Merrion» հյուրանոցում, որը գտնվում է կառավարության շենքի իմ գրասենյակից մեկ փողոց այն կողմ: Եթե ուզում եք, ես կցանկանայի անձամբ ողջունել ձեզ Իռլանդիայում»,- գրել է նա:
Հետագայում նամակը հասաելի է դարձել, և պարզվել է, որ այն գրված է վարչապետի կնիքով պաշտոնական բլանկի վրա: Իռլանդիայի կառավարությանը կից նախարարությունը երկու անգամ մերժել է նամակը հրապարակելու վերաբերյալ հանրության հայցը։
2018 թ. հոկտեմբերին փոփ աստղը չեղարկեց համերգը հիվանդության պատճառով և տեղափոխեց այն դեկտեմբերին: Մինոուգը, սակայն, անձամբ զանգահարել է վարչապետին, ներողություն խնդրել և խոստացավ նրան հանդիպել:

Դեկտեմբերին՝ համերգից առաջ, այդ հանդիպումը տեղի է ունեցել, որից հետո Վարադքարին մեղադրել են համերգի ժամանակ անվճար սննդի և խմիչքների տրամադրման համար:
Նա հերքել է այդ մեղադրանքները և հայտարարել, որ իրեն սնունդ չի տրամադրվել, իսկ խմիչաի համար ինաը վճարել է: «Ես կտրոններ ունեմ դա հաստատելու համար», – գրել է նա Twitter- ում:
The Prime Minister of Ireland wrote a fan letter to Kylie Minogue on official letterhead and signed it “Leo V Taoiseach (Irish Prime Minister.)” His office tried twice to block its release under freedom of information laws. https://t.co/Lp3WuNhWoT
— Liam Stack (@liamstack) March 31, 2019











































