Հնդկաստանի՝ հակաարբանյակային զենք փորձարկելուց հետո Միջազգային տիեզերակայանի՝ դրա մնացորդներին բախվելու հավանականությունը մեծացել է 44 տոկոսով։ Այս մասին հայտնել է NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը։
«Մենք ժամ առ ժամ ավելին ենք իմանում բեկորների մասին, որոնք ձևավորվել են այդ հակաարբանյակային փորձարկումից հետո»,-ասել է նա։
Բրայդենսթայնը հավելել է, որ այժմ ՄՏԿ-ի տիեզերագնացներն անվտանգության մեջ են։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում NASA-ն պատրաստ է մանևրավորել կայանը, սակայն իրադարձությունների այդպիսի զարգացումը «քիչ հավանական է»։