Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Երեք տարի առաջ այս ժամերին ստացվեց սարսափելի լուրը. շոկ և ծանր դաս

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցը: 2016 թվականի ապրիլյան առավոտը գուժեց Արցախի դեմ Ադրբեջանի զանգվածային գրոհի մասին, իսկ ավելի ուշ պետք է օր առ օր հայտնի դառնար հայկական կողմից տասնյակ զոհերի մասին, որ մենք ունեցել էինք ադրբեջանական գրոհը կասեցնելու չորս օրերի ընթացքում: 100-ից ավելի զոհերի շարքում էր նաև Արցախի մանկահասակ բնակիչներից մեկը, որին ադրբեջանական հրթիռը խոցել էր դպրոցի ճանապարհին: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար շոկ էր: Շոկ ոչ իբրև պատերազմ, որովհետև պատերազմը միշտ է շոկ: Շոկ էր այն առումով, որ բացահայտվեց, թե որպես պետություն մենք ինչքան անպատրաստ ենք պատերազմին: Բացահայտվեց, որ պետական ինստիտուտներից դրան պատրաստ է միայն բանակը, այն էլ զինվորի և սպայի անձնազոհության ու խիզախության շնորհիվ, ու պատրաստ է ժողովուրդը: Բայց պետությունը պատրաստ չէր, և դա էր մեզ համար ամենից շոկայինը, որ հաղթող պետությունը պատրաստ չէր հաղթելու որպես պետություն:

Անցնող երեք տարիների ընթացքում հայկական հանրությունը շարունակաբար վերլուծում է այն գործոնները, հանգամանքները, խորքային սխալները և վրիպումները, ինչպես նաև ընդհուպ հնարավոր, կանխավարկածային ծրագրված դիտավորությունները, որոնք կարող էին հասցնել պատերազմի և դրա ցավալի հետևանքին, հայկական զինուժի և խաղաղ բնակչության զոհերի: Ի վերջո, որքան էլ Ադրբեջանը տվեց շատ ավելի մեծ թվով կորուստներ, այդուհանդերձ, մեզ համար թանկ է մեր ամեն մի կյանքը, ամեն մի քաղաքացու կյանքն ու առողջությունը, լինի զինվոր, թե խաղաղ բնակիչ: Ըստ այդմ, Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը պետք է լինեն հենց այդ ելակետից բխող հետևությունները, և միաժամանակ նաև հնարավոր պատճառների լիարժեք բացահայտումը հետագա կրկնություններ թույլ չտալու համար:

Ինքնին հասկանալի է, որ պատերազմը կանխելը դա լոկ մեզնից կախված հանգամանք չէ, բայց մենք պետք է համոզված լինենք, որ մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ և գուցե ավելին: Իսկ այստեղ, առաջին հերթին, իհարկե, պատերազմին պատրաստ լինելն է կանխելու հիմնական գրավականը, հակառակորդի մոտ որևէ գայթակղություն թույլ չտալը: Սա է, որ Հայաստանը չէր ապահովել իբրև պետություն: Եվ ավելին, տարեցտարի ավելի մեծացրել էր Ադրբեջանի այդ «գայթակղությունը», որ կարող է հարց լուծել ռազմական ճանապարհով: Դա կանխեցին բանակն ու հանրությունը: Ըստ այդմ, մեր խնդիրն է հասնել նրան, որ ունենանք կանխարգելող պետություն: Թավշյա հեղափոխությունն այդ խնդիրը լուծելու մեծ հնարավորություն է, որը նաև օգտագործվում է, այդ թվում՝ արցախյան գործընթացում: Ներքին կառավարման առումով կան արդյունավետության և դինամիկայի հետ կապված տարբեր գնահատականներ ու դժգոհություններ, բայց դրանք նաև պետք է խթան լինեն ավելի մեծ արդյունավետության ու դինամիկայի հասնելու համար: Բուն խնդիրն այն է, որ Հայաստանի հանրությունը նկատելիորեն վերագնահատում է իր մոտեցումները պետականության և այդ գործում արցախյան հարցի առումով՝ լավ գիտակցելով, որ անվտանգությունն ու կայունությունը սեփական իրավունքների մասին լիարժեք և հստակ բարձրաձայնելն է, այդ առումով մաքսիմալիզմ դրսևորելը, որովհետև հակառակ դեպքում կարող ենք ընդամենը հայտնվել թույլ օղակի դերում:

Ապրիլյան պատերազմի մասնակիցները, դրա ընթացքում հերոսաբար ընկածները, նաև իրենց առողջությունն այդ պատերազմին տվածները Հայաստանին տվել են պետականության շանս, ապագայի շանս՝ առանց չափազանցության: 2018-ի ապրիլին մենք զգալիորեն օգտագործեցինք հենց այդ շանսը, բայց ունենք այն ամբողջացնելու խնդիր, միաժամանակ իհարկե գիտակցումով, որ այդ շանսի օգտագործումը ավարտ չունի՝ մենք պետք է անընդհատ, ամեն օր պատերազմ կանխարգելենք և խաղաղություն պարտադրենք մեր զարգացման և հանրային համերաշխության ուժով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում