Մալայզիայի դատարանը Վիետնամի քաղաքացի Դոան Տհի Հյոնգին 3 տարի, 4 ամսվա կալանքի է դատապարտել՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության համար, հաղորդում է Star պարբերականը։
Դատախազն առաջարկել է մեղադրանքը որակել որպես առողջությանը պատճառած վնաս՝ վտանգավոր տարրերի գործածությամբ։
Նախկինում կինը մեղադրվել է կանխամտածված սպանության մեջ։ Նրան մահապատիժ էր սպառնում։