Sunday, 07 06 2026
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում

Արթուր Վանեցյանն ունի երկու ամիս ժամանակ…

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային երկու խաղերում մեր հավաքականի կրած երկու պարտությունները կրկին օրակարգային դարձրին բարձրակարգ մարզիչ ունենալու հարցը: Երբ անցյալ տարվա հոկտեմբերին ՀՖՖ-ն ազգային թիմի ղեկը վստահեց Արմեն Գյուլբուդաղյանցին, երկրպագուների հիմնական մասը մեծ զարմանք ապրեց: Թեկնածուների շարքում էին հայտնի մասնագետներ, և թվում էր, թե մեր ազգային հավաքականը կունենա լավ մարզիչ:

Գյուլբուդաղյանցի նշանակումից հետո մեր գլխավոր թիմում ոչինչ չփոխվեց: Փորձում էինք հավատալ, որ նոր մարզչին կհաջողվի դրական փոփոխություններ կատարել: Փորձում էինք հավատալ, որ Գյուլբուդաղյանցը լավ մասնագետ է, և ՀՖՖ-ն չի սխալվել: Նույնիսկ պարտված խաղերում փորձում էինք գտնել դրական նոտաներ, բայց… Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Եթե հավաքականը գլխավորեր, ասենք, իտալացի Ջիանի Դե Բյազին, և ունենայինք այն պատկերը, որն ունենք այսօր, ստիպված կլինեինք արձանագրել, որ գտնվում ենք միանգամայն անհույս վիճակում, և որ այս թիմից ավելին սպասելու իմաստ չկա: Բայց մենք հասկանում ենք, որ ներկայիս հավաքականը կարող է շատ ավելի լավ խաղալ: Մեր հավաքականում ունենք եվրոպական թոփ-ակումբի առաջատար խաղացողներից մեկին: Մեր հավաքականում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք կարող են եղանակ ստեղծել:

Ղազախստանի հավաքականը, որն իր կազմով զիջում է Հայաստանի ազգային թիմին, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում 3:0 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի նկատմամբ: Ղազախստանի հավաքականը ցուցադրեց գրագետ ֆուտբոլ՝ մրցակցին գերազանցելով բոլոր առումներով: Երկու տարի առաջ մենք Ղազախստանին հաղթեցինք: Մեր մրցակիցը ոչնչով չէր տպավորել: Այն ժամանակ Ղազախստանի գլխավոր մարզիչը ռուս մասնագետ Ալեքսանդր Բորոդյուկն էր: Նրան ակնհայտորեն չէր հաջողվում կառուցել խաղը: Այնուհետև ղազախներն ունեցան բուլղարացի մարզիչ՝ ի դեմս Ստանիմիր Ստոյիլովի: Վերջինս ևս ոչնչով չտպավորեց: Եվ ահա Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը վստահեց հայտնի չեխ մասնագետ Միխալ Բիլեկին: Դրական տեղաշարժը տեղի ունեցավ սպասվածից շատ ավելի արագ: Նման օրինակները շատ են, երբ բարձրակարգ մասնագետին հաջողվում է կերպարանափոխել հավաքականներին: Մեր հավաքականն էլ լուսահոգի Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ բավական արագ կերպարանափոխվեց:

Հերթական ընտրական շրջափուլը սկսել ենք պարտություններով: Ազգային հավաքականի խաղում չի նկատվում այն հիմքը, որի վրա կարելի կլինի կառուցել արդյունավետ խաղ: ՀՖՖ ղեկավարությունը հավանաբար մտածում է Գյուլբուդաղյանցին մինչև ընտրական փուլի ավարտը աշխատելու հնարավորություն տալու մասին: Վստահաբար կարող ենք ասել, որ իրադարձության նման զարգացման դեպքում մեր հավաքականը, մեր ֆուտբոլը հերթական հարվածն է ստանալու: Այո, հնարավոր է հունիսին Երևանում հաղթենք Լիխտենշտեյնին և մեկ երկու անգամ էլ ոչ-ոքի խաղանք մյուս մրցակիցներից մեկի հետ, բայց արդյո՞ք դա է հեռանկարը, արդյո՞ք դա ենք մենք ուզում:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է հունիսի 8-ին Երևանում՝ մրցելով Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ի դեմս նախագահ Արթուր Վանեցյանի, ունի երկու ամիս ազգային թիմում ինչ-որ բան փոխելու կամ գոնե փոխելու փորձ անելու համար: Մարզչին չփոխելու որոշումն ուղղակի չի ընկալվի: Երկրպագուի համար ամեն ինչ պարզ է: Մարզչի հարցում կրկին սխալվել ենք, բայց գոնե հնարավորություն ունենք այդ սխալը ժամանակին ուղղելու: Ընտրական փուլում բարձր արդյունքների մասին մտածելը, կարծում ենք, այլևս անիմաստ է: Միևնույն է՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում չենք հայտնվելու: Բայց կարելի է գոնե այս շրջափուլը օգտագործել հավաքականը կառուցելու համար: Ձախողվելու դեպքում ստիպված ենք լինելու հավաքական կառուցելու գործը սկսել արդեն 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Բարձրակարգ մարզչի համար բնականաբար ժամանակ կպահանջվի մարտունակ կոլեկտիվ ձևավորվելու համար: Հիմա ունենք հնարավորություն 2020 թվականի ընտրական փուլն ավարտելու դրական նոտայով: Հնարավորություն ունենք հաջորդ ընտրական մրցաշարում ոչ թե մտածելու մարտունակ թիմ ստեղծելու մասին, այլ հստակ նպատակներ դնելու ազգային թիմի առաջ: Թե որն էր մեր նպատակը ընթացիկ ընտրական մրցաշարում՝ այդպես էլ անհասկանալի մնաց: Յուրաքանչյուր խաղից առաջ խոսվում է դրական արդյունքի մասին: Դա ամենևին էլ նպատակ չէ, դա ցանկություն է, որն ուղղակի չի իրականանում: Կարևոր մրցաշարերում հավաքականի առաջ հստակ խնդիր չդնելը արդեն իսկ խոսում է անհուսալի վիճակի մասին: Հնարավոր է ոմանց համար մեր ազգային հավաքականն իսկապես անհուսալի վիճակում է, բայց երկրպագուն սպասելիքներ և հույսեր ունի:

ՀՖՖ ղեկավարությանը կցանկանայինք խնդրել, որ գոնե այս անգամ կատարի երկրպագուի պահանջը և հավաքականը վստահի օտարերկրացի բարձրակարգ մարզչի: Հնարավոր է, էլի լուրջ արդյունքներ չունենանք: Այդ ժամանակ, սակայն, կկարողանանք ասել, որ այս մի տարբերակն էլ փորձեցինք, ու ոչինչ չստացվեց, և բոլորը կհամոզվեն, որ Հայաստանի հավաքականն իսկապես որևէ խնդիր չի կարող լուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում