Sunday, 28 04 2024
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին

«Կարող են փոխել ղեկավար, լոգո կամ դավանանք». Դիմային ռեբրենդինգը չի փրկի քաղաքական դաշտի «հնաբնակներին», եթե…

«Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարում ընտրվեց վարչության նոր կազմ: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վարչության կազմում չէ: Այս մասին տեղեկացրել է «Ժառանգության» փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը: Վերջինս նշել է, որ ընտրված վարչությունը կհրավիրի նիստ, որտեղ կընտրեն կուսակցության նախագահ ու տեղակալ: «Նոր վարչությունը շուրջ 60 տոկոսով փոխվել է: Րաֆֆի Հովհաննիսյանը կազմում չէ: Վարչությունը բաղկացած է 15 հոգուց»։ Ս. Մուրադյանը նաև նշել է, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երկրում չէ, ուստի նա էլ վարչության նոր կազմի անդամ ընտրվել չէր կարող:

Ինչո՞ւ են քաղաքական դաշտի «հնաբնակ» կուսակցություններն այսպիսի խոր ճգնաժամի մեջ՝ այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ կարողացել են ավելի քան 300 հազար ձայն ստանալ նախագահական ըտրություններում: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ պատճառը թավշյա հեղափոխությանը նրանց պասիվ մասնակցությունն է. «Քանի որ հասարակության մեջ հետհեղափոխական էյֆորիան դեռ բավական բարձր մակարդակի վրա է գտնվում, Հայաստանում գործող հին կուսակցությունները՝ հատկապես ընդդիմադիրները, որոնք ակտիվ չմասնակցեցին այդ հեղափոխությանը, հասարակության հետ խնդիրներ ունեցան հասարակության հետ իրենց «հարաբերություններում»։ Հասարակությունը դժկամությամբ ընդունեց նրանց պասիվ դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված քայլարշավի ընթացքում, և հետագայում էլ տեղի ունեցած գործընթացները՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները, ցույց տվեցին, որ այդ քաղաքական ուժերը և լիդերները չեն ընդունվում հասարակության կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Համբարյանն ընդգծեց. «Այդ դասերը հաշվի առնելով՝ տվյալ քաղաքական ուժերը փորձ են անում թարմացնել իրենց ներքին ուժերը, և պատահական չէ, որ բավական երկար տարիներ քաղաքական թատերաբերում գործած ուժերը՝ հատկապես ընդդիմադիրները, հիմա դիմային ռեբրենդինգի են ենթարկվում և փորձում են ավելի նորացված դեմքերով հանդես գալ և վերականգնել իրենց վաղեմի դեմքերը»։

Քաղաքագետը հավելեց. «Հիմա մոտենում է թավշյա հեղափոխության մեկ տարին, և քանի որ գործող իշխանություններն այդքան էլ մեծ շոշափելի արդյունքների չեն հասել սոցիալ-տնտեսության բնագավառում, ակտիվացել են իշխանություններին քննադատող գործիչները, և այդ ուժերի կողքին իրենց դիրքերը փորձում են ամրացնել այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում ընդդիմադիր են եղել, հիմա էլ փորձում են իրենց ընդդիմադիր «նիշան» պահպանել։ Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ «Ժառանգությունը» հիմա փորձում է կադրային թարմացված տարբերակով ներկայանալ հասարակությանը»։

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը չի կարևորում՝ կուսակցությունները հնաբնա՞կ են, թե՞ նոր են ստեղծվել: «Ավելի ճիշտ կլինի ուշադրություն դարձնել՝ արդյոք այդ կուսակցության հիմքում կա՞ իրական գաղափարախոսություն, արդյոք այդ կուսակցությունը ստեղծվել է մե՞կ հոգու շուրջ, թե՞ որոշակի մարդկանց շահերի ու գաղափարների միավորում է։ Հայաստանում կան շատ մարդ-կուսակցություններ, որոնց ղեկավարները ինչ-ինչ պատճառներից ելնելով չեն զարգացնում իրենց կուսակցությունները՝ միայն մասնակցում են բանավեճերի ու տեսակետներ հայտնում այս կամ այն հարցի շուրջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանն ընդգծեց. «Նրանք ընտրությունից ընտրություն փորձում են կոալիցիաներ ձևավորել, բայց չաշխատելով 5 կամ 4 տարի՝ հաջողության չեն հասնում։ Ուզում են 10 անգամ ռեբրենդինգի ենթարկվել, ուզում են 20 ղեկավար փոխել, լոգո կամ դավանանք փոխեն՝ չեն կարողանալու։ Եթե իրենք աշխատելու են միայն նախընտրական շրջանում, իրենց արդյունքները գրանցվելու են նույնը, ինչ եղել է մինչ այժմ»։

Նավասարդյանի կարծիքով՝ ճիշտ է այն մոտեցումը, որ կուսակցությունը պետք է ընտրություններին նախապատրաստվի ընտրությունների հաջորդ օրվանից սկսած. «Այս դասական մոտեցումը պետք է ցուցաբերեն բոլոր կուսակցությունները բոլոր երկրներում։ Նայեք՝ դաշտում քանի կուսակցություն կա, և նրանցից քանիսն ունեն իրենց ներկայացուցչությունները մարզերում, արդյոք մարզերում աշխատա՞նք են տանում, արդյոք այդ աշխատանքը չե՞ն տանում ընտրություններին նախորդող 2-3 ամիսների ընթացքում միայն։ Արդյոք ներկայացնո՞ւմ են իրենց գաղափարախոսությունը, արդյոք ունե՞ն երիտասարդական կուսակցություններ։ Ձևական առումով ասել, որ մենք Գեղարքունիքի մարզում հզոր թիմ ունենք, դա բոլորն էլ կարող են ասել։ Ընդհանրապես կուսակցությունների մասին օրենքը Հայաստանում պետք է լուրջ փոփոխություններ կրի, և որպեսզի կուսակցությունը հայտ ներկայացնի ու մասնակցի համապետական ընտրություններին, պետք է որոշակի ճանապարհ անցած լինի, ու ապացուցված լինեն նրա կարողությունները, որպեսզի մենք 30 մասնակցող կուսակցություն չունենանք, որոնցից 28-ը ընդհանրապես քաղաքական դաշտում մասնակցություն չի ունեցել վերջին 5 տարիների ընթացքում»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում