Վենեսուելայի 23 նահանգներից 20-ը զրկվել են էլեկտրականությունից, հաղորդում է BBC-ն:
Էլեկտրական ցանցը չի աշխատում, այդ թվում, երկրի մայրաքաղաքում:
Բացի այդ, կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հաղորդել է, որ վերջին երկու օրերի ընթացքում մի քանի միաժամանակյա հարձակումներ են գրանցվել հանրապետության էներգետիկ համալիրի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայում էլեկտրացանցում տեղի ունեցած վթարի հետ կապված հետաքննություն է սկսվել:
Վենեսուելայի իշխանությունները երկրում էլեկտրականության անջատման համար մեղադրում են ԱՄՆ-ին և նրա աջակցությունը վայելող ընդդիմությանը, որը հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության երկրի էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքն ապահովելու անկարողության մասին:










































