Իսպանական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը կարծում է, որ արգենտինացի լրագրողները զուր են քննադատում Լիոնել Մեսսիին, որ նա հավաքականում չի կարողանում այնքան լավ խաղալ, որքան` կատալոնական ակումբում:
«Արգենտինայում բոլորը ցանկանում են, որ Մեսսին հավաքականում խաղա այնպես, ինչպես` «Բարսելոնա»-ում, սակայն պետք չէ մոռանալ, որ հավաքականում չկան այն խաղընկերները, որոնք «Բարսա»-ում են: Անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ի վիճակի չէ միայնակ հանդիպումներ հաղթել»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: