Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Հայաստանը կորցնում է միլիարդավոր դոլարներ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում, որտեղ քնարկել է պաշտպանության ոլորտում ամերիկյան կողմի հետ համագործակցության հեռանկարները։ Տոնոյանը լինելու է մի քանի նահանգներում, այցի վերջում Նյու-Յորքում հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանության նախարարի այցը ԱՄՆ ինչ-որ իմաստով նշանային կարելի է համարել։ Նշանային այն առումով, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները հայտնվել են եթե չասենք ճգնաժամային, ապա բավական պասիվ վիճակում։

Հայ-ամերիկյան հարաբերություններում առաջացել է վակուում, որը հուսանք, մասամբ կլցվի պաշտպանության նախարարի այցի արդյունքներով։ Բացառված չէ, ի դեպ, որ ի թիվս այլ հարցերի Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում քննարկի նաև Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունները, ինչի մասին անցած տարի Երևան կատարած այցի ընթացքում հայտարարել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Դավիթ Տոնոյանի այցը ԱՄՆ չափազանց կարևոր է նաև Հայաստանի՝ վերջին շրջանում կատարած քայլերի արդյունքում ԱՄՆ-ում առաջացած տարակուսանքը հաղթահարելու առտումով։ Խոսքը առաջին հերթին Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու մասին է, որին ԱՄՆ-ը արձագանքեց բավական կոշտ հայտարարությամբ։ Իսկ դրանից հետո արդեն անցած շաբաթ Հայաստանը չմասնակցեց ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում կազմակերպված զորավարժություններին, ինչը հասկանալիորեն նույնպես դրական վերաբերմունքի չի արժանանալու ամերիկյան կողմում։ Պետք է հույս ունենալ, որ ամերիկյան այցի ընթացքում Դավիթ Տոնոյանին կհաջողվի ԱՄՆ-ի գործընկերների հետ հանդիպումներում Հայաստանի այդ քայլերը հիմնավորող համապատասխան փաստարկներ ներկայացնել։

Ընդհանրապես, հայ-ամերիկյան հարաբերությունները կարելի է որակել որպես Հայաստանի համար չօգտագործված հնարավորություններ։ Ամերիկյան կողմը տարբեր խողովակներով ու տարբեր ձևաչափերով բազմիցս հայտարարել է Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին։

Դրանցից ամենաառարկայականը, բայց ոչ միակը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերն են, որոնցից ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորությունից Հայաստանն անցած տարի զրկվեց Համաշխարհային բանկի կողմից ցածր-միջին եկամուտներ ունեցող երկրից` բարձր-միջին եկամուտներ ունեցող երկրի դասակարգվելու պատճառով։ Սակայն այդ ծրագիրը բաց հնարավորություն է, և անցած ամիսներին Հայաստանի կառավարությունը չփորձեց գտնել դրանց ֆինանսական աջակցություն ստանալու այլընտրանքային հնարավորություններ։ Մեկ այլ կորսված, չօգտագործված հնարավորություն էր Հայաստանի էներգետիկ համակարգում 8 միլարդ դոլարի ներդրումային հետաքրքրությունների մասին հայտարարությունը, որն արել էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը դեռևս նախկին իշխանության ժամանակահատվածում։ Այդ հայտարարությունից անցել է շուրջ երկու տարի, թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական թիմը հնարավորություն ուներ առարկայացնելու այդ հետաքրքրությունը, ինչի համար պետք է հանդես գար համապատասխան նախաձեռնություններով և առաջարկություններով, ինչը սակայն տեղի չի ունեցել։

Այսպիսով, հայ-ամերիկյան հարաբերությունները Հայաստանի համար պարունակում են չիրացված մեծ հնարավորություններ, որոնք սակայն անգործության պատճառով կարող են վերածվել սպառնալիքների։ Խոսքը Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան» ընկերության հետ հարաբերությունների մասին է, որոնք այդ մակարդակի ու որակի են հասել նաև հայ-ամերիկյան քաղաքական հարաբերություններում առաջացած խզումների հետևանքով։

«Լիդիանը», հիշեցնենք, հայտարարել է Հայաստանի կառավարության դեմ միջազգային արբիտրաժում գործըթաց սկսելու մտադրության մասին։ «Լիդիանը» խոշորագույն ընկերություն է, Հայաստանի պատմության մեջ երբևէ ամենախոշոր ծավալի՝ 400 միլիոն դոլարի ներդրում իրականացրած ընկերություն, որն իր քայլերում հազիվ թե չհաշվարկի նաև տվյալ երկրի հետ ԱՄՆ-ի քաղաքական հարաբերությունները։ Այլ կերպ ասած, հայ-ամերիկյան հարաբերությունների այլ որակի ու բովանդակության պայմաններում, հնարավոր է՝ «Լիդիանը» ձեռնպահ մնար արբիտրաժ դիմելու մտադրությունից։

Օրերս Գիտությունների ազգային ակադեմիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խնդիրը ոչ թե փողի առկայությունն է, այլ նպատակներն ու գաղափարները։ Այս մոդելը միանգամայն կիրառելի է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների պարագայում։ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանին, ադ նպատակով պատրաստ է հատկացնել Հայաստանի համար հսկայական միջոցներ (8 միլարդ դոլարը՝ հնարավոր է, դրա մի մասն է միայն)։ Բայց դրա համար հայկական կողմից պահանջվում են նոր գաղափարներ, նոր նախագծեր ու նոր ծրագրեր։ Բնականաբար, ասվածը չի կարող տեղի ունենալ առանց համապատասխան քաղաքական աշխատանքի։

Մասնավորապես, քանի դեռ մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները համարել Հայաստանի թիվ մեկ գերակայությունը, ԱՄՆ-ից չպետք է ֆինանսական աջակցություն ակնկալել։ Խնդիրը Ռուաստանի հետ հարաբերությունների հաշվին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը չէ։ ԱՄՆ-ը՝ ինքը նման անկալիք չունի Հայաստանից։ Խնդիրը միջազգային հարաբերություններում բոլոր երկրների հետ արժանապատիվ հարաբերություններն են ու արժանատիվ կեցվածքը, որի հիման վրա միայն կարող են կառուցվել իրավահավասար հարաբերություններ գերտերությունների հետ։ Իսկ մինչ այդ կարող ենք արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ուղղությամբ համապատասխան աշխատանքի պատճառով Հայաստանը կորցնում է փող, մեծ փող՝ միլիարդավոր դոլաներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում