35-ամյա ավստրալիացի սուպերմոդել Միրանդա Քերրը և նրա 28-ամյա գործարար Էվան Շպիգելը ընտանիքի համալրման են սպասում:
Victoria’s Secret-ի նախկին հրեշտակը որդու`Հարթի ծնունդից տասն ամիս անց հայտարարեց իր նոր հղիության մասին:
«Միրանդան, Էվանը, Ֆլինն ու Հարթը չեն համբերում, թե երբ պետք է ողջունեն ընտանիքի նոր անդամին»,- ասվում է Քերրի մենեջերի հայտարարության մեջ:
![]()
Նշենք, որ անցյալ տարվա մայիսին Միրանդան երկրորդ անգամ մայր դարձավ: Նա և 28-ամյա ամուսինը՝ միլիարդատեր Էվան Շպիգելը, որդի ունեցան: Տղան Էվանի առաջին, իսկ Միրանդայի՝ երկրորդ զավակն է: Մոդելը դաստիարակում է Օռլանդո Բլումի հետ ամսուսնություից ծնված 8-ամյա որդուն`Ֆլինին:












































