ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը կոչ է արդել The Washington Post և The New York Times պարբերականներին զրկել Պուլիցերյան մրցանակից, որ ստացել են Ռուսաստանի հետ Թրամփի գործակցությանը վերաբերող հրապարակումների համար: Նա այս մասին գրել է կատարել թվիթերյան իր էջում՝ այդ պարգևները «կեղծ» անվանելով:
«Ինչ զվարճալի է, որ The New York Times-ը և The Washington Post-ը Պուլիցերյան մրցանակ են ստացել Ռուսաստանի հետ իմ գաղտնի համաձայնության մասին նյութերի համար (100 տոկոս մտացածին ու կեղծ): Իսկ համաձայնություն չի էլ եղել»,- գրել է Թրամփը:
Նա կոչ է արել զրկել նրանց այդ մրցանակից:
Հիշեցնենք, որ 2018 թականին երկու պարբերականները ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին տեղեկություններ էին հրապարակել, ինչի համար արժանացել էին Պուլիցերյան մրցանակի: Պարբերականները 15 հազ. դոլար մրցանակը կիսել էին:









































