Thursday, 18 06 2026
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Վտանգավոր երևույթ Հայաստանի ազգային հավաքականում․ Ո՞ւր են տղերքը․․․

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկում Հայաստանի ազգային հավաքականի կրած երկու պարտությունները էլ ավելի խորացրին հիասթափությունը: Շարունակվում է խոսվել ազգային թիմի կազմը փոփոխելու, նոր կադրերով համալրելու մասին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն էլ շարունակ կարևորում է սերնդափոխության նշանակությունն ու գործընթացը: «Մենք դեռ անցած տարի նշել էինք, որ մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի։ Արդեն հինգ ֆուտբոլիստ նորամուտն է նշել հավաքականում։ Կփորձենք մեր ունեցած լավագույն երիտասարդներին ընդգրկել կազմ, որ լավ արդյունք ստանանք»,- Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո ասել էր Գյուլբուդաղյանցը։ Ազգերի լիգայի խաղարկությունում ազգային թիմում նորամուտը նշեցին, «Փյունիկի» պաշտպան Արմեն Մանուչարյանը, Արթուր Քարտաշյանը, կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը և «Ալաշկերտի» դարպասապահ Հենրի Ավագյանը:

Արդեն Եվրո-2020-ի ընտրական փուլում, Ֆինլանդիայի դեմ մրցավեճում էլ առաջին անգամ ազգային հավաքականի մարզաշապիկը կրեց «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչ Պետրոս Ավետիսյանը: Ինչպե՞ս գնահատել նշված ֆուտբոլիստների նորամուտը: Արմեն Մանուչարյանը Լիխտենշտեյնի դեմ Երևանում տեղի ունեցած խաղի առաջին կեսում վնասվածք ստացավ և փոխարինվեց: Հենրի Ավագյանը Լիխտենշտեյնի հետ արտագնա խաղում կոպիտ սխալ թույլ տվեց և գնդակ ընդունեցինք: Նույն խաղում Ալիկ Առաքելյանը փոխարինման դուրս եկավ միայն հանդիպման 88-րդ րոպեին և նրա ցուցադրած խաղի վերաբերյալ դժվար է կարծիք հայտնելը: Ֆինլանդիայի դեմ մրցավեճում Պետրոս Ավետիսյանը 74-րդ րոպեին փոխարինեց Էդգար Բաբայանին: Ի՞նչ կարելի է ասել Ավետիսյանի նորամուտի մասին: Այն, որ նա ոչնչով չտպավորեց, կարծում ենք պարզ է: Թերևս Արթուր Քարտաշյանն է, որին հաջողվեց նորամուտի խաղում դառնալ գոլի հեղինակ: Ջիբրալթարի հետ արտագնա մրցավեճում Քարտաշյանը խփեց մեր հավաքականի 5-րդ գոլը: Բոսնիա-Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներում սակայն Քարտաշյանը տեղ չէր գտել Արմեն Գյուլբուդաղյանցի ցուցակում: Ալիկ Առաքելյանն էլ թեև հրավիրվել էր հավաքականը սակայն տեղ չգտավ վերջին երկու խաղերի հայտացուցակում: Վերջին 6 հանդիպումներում Գյուլբուդաղյանցը 90 տոկոսով ապավինել է այսպես ասած հին կադրերին և խաղերը կառուցել նրանց միջոցով: Հավաքականի վերջին տարիների առաջատարները կապված տարիքի հետ այլևս այն չեն: Նոր կարդրերով համալրվելն իսկապես անհրաժեշտությունը է թվում, բայց․․․:

Ի՞նչ անել, որտեղի՞ց գտնել որակյալ ֆուտբոլիստների: Ցավոք այս հարցի պատասխանն ակնհայտ է և սպառիչ որակյալ․ կադրեր չունենք: Փորձենք պատկերացնել, թե ինչ վտանգավոր երևույթ է տեղի ունենում Ազգային հավաքականում: Ժամանակին մեր հավաքականի բռունցքը կազմում էին Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Արաս Օզբիլիսը, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը: Նրանք այսօր էլ ազգայի թիմի խաղացողներն են և պարբերաբար խաղում են: Նրանց առկայության պարագայում սակայն մեր հավաքականը այսօր խաղում մի քանի անգամ ավելի վատ: Եվ որ ամենացավելին է, նրանց ժամանակ առ ժամանակ փոխարինող ֆուտբոլիստները խաղում են էլ ավելի վատ: Ֆինլանդիայի դեմ խաղում Օզբիլիսի փոխարինումից հետո մեր հավաքականի խաղը էլ ավելի ռեգրես ապրեց: Մեր երիտասարդ ֆուտբոլիստներից ո՞վ կարող է փոխարինել ասենք նույն Օզբիլիսին, Գևորգ Ղազարյանին կամ որակապես նրանց ցուցադրած ֆուտբոլի գոնե մոտ խաղ ցուցադրել: Այս հարցին ևս կարելի է պարզել և ակնհայտ պատասխան տալ, ոչ ոք:

Ո՞ւր են տղերքը, որոնք պետք է առաջ մղեն Հայաստանի ազգային հավաքականին: Վտանգավոր այս երևույթը կանգնեցնել այսօր կարծես անհնարին է թվում: Տխուր է պատկերացնել թե ինչ հավաքական ենք ունենալու մի քանի տարի անց, երբ Օզբիլիսը, Մխիթարյանը կամ Գևորգ Ղազարյանն ընդհանրապես չխաղան: Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ հատկապես մանկապատանեկան ֆուտբոլն այն աստիճան է դեգրադացվել, որ այսօր չունենք գեթ մեկ կադր, որը կհայտնվի գոնե Եկատերինբուրգի «Ուրալում», կամ Սամարայի «Կռիլիյա Սովետովում»:

Դիտելով մեր պատանեկան հավաքականների ելույթները կարող ենք ասել, որ նման կադրեր չենք ունենա նաև առաջիկա 5-6 տարիներին: Իրավիճակն իսկապես տխուր և անհուսալի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում